ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ի՞նչ բարոյականությամբ ես իրավունք վերապահում քեղ փիառվել

Ի՞նչ բարոյականությամբ ես իրավունք վերապահում քեղ փիառվել
01.10.2025 | 14:52

Հանեք Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների էջերից ճանապարհաշինարարության ու մանկապարտեզ-դպրոցների լուսանկարները ու տակը բովանդակություն չի մնա:

Սրանց մոտ միշտ լավ է ստացվում հարկատուների փողերի հաշվին արածը հենց հարկատուների վրա ծախելը:

Հա, մեկ էլ թավշուկները շատ են սիրում մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին»: Ասենք նախկին կամ ներկա նախարարներ, մարզիկների աշխատանքի ու տառապանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները պարտադիր պետք է սեփականաշնորհեն, երբ իրենց արածն ընդամենը հարկատուների փողով իրականացրած աջակցություն է, ոչ ավելի:

Ի՞նչ բարոյականությամբ ես քեզ իրավունք վերապահում փիառվել, երբ տապալել ես հայկական ֆուտբոլը, մերժել ես շախմատի ոլորտում հայկական հաջողությունները, դրանց մասին չհիշատակելով անգամ դպրոցական դասագրքերում: Հիմա էլ շախմատը քիչ քիչ փոխարինում են ծանրամարտով:

Հորդորս է մեր մարզիկներին՝ ինչքան հնարավոր է հեռու մնացեք ու մի´ թաթախվեք քաղաքական կենդանիների հետ:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 7626

Մեկնաբանություններ